05 / Օգոստոս / 2020 : 15-05

Բեյրութի պայթյունի հետևանքով մահացել է հայազգի Ժակ Բարամագյանը

 Համազգայինի Փալանճեան-Արսլանյան ճեմարանի շրջանավարտների միությանը, հայտնել է, որ Բեյրութի հզոր պայթյունի հետևանքով մահացել է 2007 թ. իր շրջանավարտներից Ժակ Բարամագյանը:

Ավելի վաղ հայտնել էինք՝ Բեյրութի պայթյունից հայ երիտասարդ բուժքույր է զոհվել՝ Ջեսիկա Բեզջյանը:

Մահացել են նաև քաղաքական գործիչ Նազար ՆաջարյանըՏելիա Փափազյանը:

ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ Բեյրությում տեղի ունեցած պայթյունի հետևանքով հայազգի մահացածների թիվն այս պահին վեցն է։

Կարդացեք առնչվող հրապարակումը

Լիբանանահայ Վարուժան Թոսունյանը զոհվել է նավահանգստի պայթյունից 

Դիտվել է 14567անգամ
Վերջին լուրեր