Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
05 / Օգոստոս / 2020 : 19-02

Թուրք կուսակցապետը սպառնացել է Հայաստանին

Թուրքիայի ծայրահեղ ազգայնական «Մեծ միություն» կուսակցության (BBP) նախագահ Մուստաֆա Դեսթիջին կուսակցական կենտրոնական գրասենյակում կազմակերպված մամուլի ասուլիսին անդրադարձել է  հայ-ադրբեջանական սահմանի լարվածությանն ու թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններին,- գրում է ermenihaber-ը։

Դեսթիջին ողջունել է թուրք-ադրբեջանական համատեղ լայնամասշտաբ զորավարժությունները և միաժամանակ սպառնացել Հայաստանին։

Նա, մասնավորապես, ասել է. «Եթե Հայաստանը շարունակի ագրեսիան Ադրբեջանի և Թուրքիայի նկատմամբ, ապա առաջիկա տարիներին տարածաշրջանում ոչ Հայաստան կլինի, ոչ էլ հայկական զորք»։

Ծայրահեղական գործիչը կրկնելով թուրքական բարձրաստիճան պաշտոնյանների նմանօրինակ հայտարարությունները ավելացրել է, որ «եթե Հայաստանը տարածաշրջանում ցանկանում է Թուրքիայի և Ադրբեջանի հետ ապրել, ապա թող նախապես իմանա, որ բարեկամությունից բացի այլ ելք չունի»։

 

Դիտվել է 38271անգամ
Վերջին լուրեր