Լիբանանի հայ համայնքում 11 զոհ կա

Ըստ «Արեւելքի» Լիբանանի աղբյուրների, Բեյրութի նավահանգստի պայթյունին զոհ է գնացել 11 հայ, 250–նն էլ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել: Նրանք եղել են Լիբանանի զանազան շրջանների բնակիչներ, սակայն պայթյունի պահին եղել են քաղաքի կենտրոնում, որը շատ մոտ է ծովափին:
Հայ զոհերի մեծ մասի անուններն արդեն հայտնի են.
Նազար Նաջարյան, Ջեսիկա Բեզջյան, Դելիա Փափազյան, Ժակ Բարամագյան, Անահիտ Բերբերյան, Լիզա Գավուքջեան-Գոզուբոյուկյան, Վարուժան Թոսունյան, Գայա Ֆոտուլյան, Սարգիս Թեքիրյան: Մյուս զոհերի անունները դեռեւս հայտնի չեն: Կան նաեւ անհետ կորած հայեր, որոնցից թե՛ հարազատները, թե՛ իրավապահները դեռեւս ոչ մի տեղեկություն չունեն: