Վերջին տվյալներով Բեյրութում զոհերի թիվը հասել է 135-ի, վիրավորներինը՝ 5000-ի

Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում հայտարարվել է երկշաբաթյա արտակարգ դրություն։ Վերջին տվյալներով զոհերի թիվը հասել է 135-ի, վիրավորներինը՝ 5000-ի։ Այս մասին հաղորդում է «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքը՝ մեջբերելով Լիբանանի առողջապահության նախարարության տվյալները:
Անօթևան է մնացել շուրջ 300,000 քաղաքացի։
Տնային կալանք է սահմանվել 2014 թվականից ի վեր Բեյրութի նավահանգստի պահեստի կառավարման մեջ ներգրավված բոլոր անձանց նկատմամբ։
Երկրի իշխանություններն օգոստոսի 5-ը սգո օր են հայտարարել՝ պայթյունի հետևանքով զոհերի հիշատակին: