05 / Օգոստոս / 2020 : 22-07

Վերջին տվյալներով Բեյրութում զոհերի թիվը հասել է 135-ի, վիրավորներինը՝ 5000-ի

Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում հայտարարվել է երկշաբաթյա արտակարգ դրություն։ Վերջին տվյալներով զոհերի թիվը հասել է 135-ի, վիրավորներինը՝ 5000-ի։  Այս մասին հաղորդում է «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքը՝ մեջբերելով Լիբանանի առողջապահության նախարարության տվյալները:

Անօթևան է մնացել շուրջ 300,000 քաղաքացի։

Տնային կալանք է սահմանվել 2014 թվականից ի վեր Բեյրութի նավահանգստի պահեստի կառավարման մեջ ներգրավված բոլոր անձանց նկատմամբ։

Երկրի իշխանություններն օգոստոսի 5-ը սգո օր են հայտարարել՝ պայթյունի հետևանքով զոհերի հիշատակին:

Դիտվել է 12992անգամ
Վերջին լուրեր