Մզկիթի վերածված Սբ․ Սոֆիայի տաճարի մոլլան հանկարծամահ է եղել, իր պաշտոնում հարատևելով ընդամենը 1 շաբաթ

Մզկիթի վերածված Սբ․ Սոֆիայի տաճարի մոլլան օգոստոսի 2-ին հանկարծամահ է եղել, իր պաշտոնում հարատևելով ընդամենը 1 շաբաթ։
Հիշեցնենք՝ հուլիսի 10-ին Թուրքիայի Պետական խորհուրդը չեղարկել էր Սուրբ Սոֆիան թանգարան դարձնելու մասին 1934թ-ի որոշումը։ Նույն օրը երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ստորագրել էր Սուրբ Սոֆիան մզկիթ դարձնելու ու հուլիսի 24-ից այնտեղ մուսուլմանական արարողություններ անցկացնելու որոշումը։
Միջազգային հանրությունը մտահոգություն էր հայտնել Սուրբ Սոֆիայի տաճարի ճակատագրի վերաբերյալ:
Սուրբ Սոֆիայի տաճարը կառուցվել է Հուստինիանոս կայսեր հրամանով՝ մ․թ․ 6-րդ դարում։ Կոնստանդնուպոլիսը գրավելուց հետո թուրքերն այն մզկիթ էին դարձրել, բայց 1935թ-ին ժամանակակից թուրքական պետության հիմնադիր Քեմալ Աթաթուրքը սրբավայրին թանգարանի կարգավիճակ էր տվել։