Հսկայական հրդեհ է բռնկվել Էմիրությունների Աջման քաղաքում (տեսանյութ)

Միացյալ Արաբական Էմիրությունների Աջման քաղաքում հսկայական հրդեհ է բռնկվել։ Այս մասին գրում է The National-ը։
Ենթադրվում է, որ հրդեհը սկսվել է չորեքշաբթի երեկոյան ժամը 6.30-ի սահմաններում էմիրությունում գտնվող իրանական շուկայում (Iranian souq), որը գտնվում է Աջմանի մասնագիտացված հիվանդանոցի մոտ։
Շուկան փակ էր մի քանի ամիս՝ Covid-19 անվտանգության միջոցառումների պատճառով:
Բժշկական կենտրոնը տարհանվել է, ոստիկանությունը հաստատել է, որ զոհեր չկան:
Հրդեհի պատճառները դեռ հայտնի չեն:
Շուկան տասնյակ առևտրականների տուն է, Աջմանում այն հանրաճանաչ տեսարժան վայր է, որն այցելուներ է գրավում ամբողջ Էմիրություններում: