06 / Օգոստոս / 2020 : 12-01

Հսկայական հրդեհ է բռնկվել Էմիրությունների Աջման քաղաքում (տեսանյութ)


Միացյալ Արաբական Էմիրությունների Աջման քաղաքում հսկայական հրդեհ է բռնկվել։ Այս մասին գրում է The National-ը։

Ենթադրվում է, որ հրդեհը սկսվել է չորեքշաբթի երեկոյան ժամը 6.30-ի սահմաններում էմիրությունում գտնվող իրանական շուկայում (Iranian souq), որը գտնվում է Աջմանի մասնագիտացված հիվանդանոցի մոտ։

Շուկան փակ էր մի քանի ամիս՝ Covid-19 անվտանգության միջոցառումների պատճառով:
Բժշկական կենտրոնը տարհանվել է, ոստիկանությունը հաստատել է, որ զոհեր չկան:
Հրդեհի պատճառները դեռ հայտնի չեն:

Շուկան տասնյակ առևտրականների տուն է, Աջմանում այն հանրաճանաչ տեսարժան վայր է, որն այցելուներ է գրավում ամբողջ Էմիրություններում:

Դիտվել է 34258անգամ
Վերջին լուրեր