06 / Օգոստոս / 2020 : 13-46

ԱՄՆ-ում դեռահասները զենքով Թրամփի «Մար ա Լագո» կալվածք է ներթափանցել

ԱՄՆ-ում ոստիկանությունը երեք դեռահասի է ձերբակալել, որոնք, փորձելով խուսափել հետապնդումից, ներթափանցել են նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ֆլորիդա նահանգում գտնվող «Մար ա Լագո» կալվածք։ Դեռահասներն իրենց հետ զենք և ուսապարկում պահված 14 փամփուշտ են ունեցել, հայտնում է apnews.com-ը:

Դեպքը տեղի է ունեցել նախորդ շաբաթվա վերջին, այս մասին հաղորդում է Փալմ Բիչ քաղաքի ոստիկանությունը։ Ոստիկանները «Մար ա Լագո»-ից 3 կիլոմետր հեռավորության վրա կայանված մեքենայում 15-ամյա երեք դեռահասի են նկատել։

Տղաները ոստիկանությանը տեսնելուն պես փորձել են փախուստի դիմել, սակայն երկրորդ ոստիկանական մեքենային «բախվելուց» հետո լքել են մեքենան և, ցատկելով կալվածքի պատնեշի վրայով, փորձել են թաքնվել։

Փալմ Բիչի ոստիկանության ներկայացուցիչ Մայքլ Օգրոդնիկի խոսքով՝ ոստիկանությունն ուղղաթիռի և ծառայողական շան օգնությամբ շուտով հայտնաբերել է դեռահասներին, որոնք «14 փամփուշտով ԱԿ-47 զենքը» հասցրել են դեն նետել։

«Նրանք գաղափար էլ չունեին, թե որտեղ են գտնվում»,- հավելել է նա՝ նշելով, որ դեռահասների բախտը բերել է, որ նախագահը կամ նրա ընտանիքի անդամներն այդ պահին կալվածքում չեն եղել, այլապես իրավախախտներին Գաղտնի ծառայության գործակալների հետ հանդիպում կսպասվեր։

Դեռահասները ձերբակալվել են և սպասում են դատարանի որոշմանը։

 

 

Դիտվել է 14556անգամ
Վերջին լուրեր