06 / Օգոստոս / 2020 : 16-08

Թրամփը կասկածի տակ է դրել Բեյրութում տեղի ունեցած պայթյունի պատճառները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կասկածի տակ է դրել Բեյրութում տեղի ունեցած պայթյունի պատճառները: Այս մասին հայտնում է Լենտան՝ հղում անելով ՌԻԱ Նովոստին:

ԱՄՆ առաջնորդի կարծիքով, որևէ մեկը չգիտի՝ պայթյունը հարձակում էր, թե՝ ոչ․ «Ոմանք կարծում են, որ դա հարձակում էր, ոմանք կարծում են, որ դա այդպես չէ: Ամեն դեպքում, դա սարսափելի  իրադարձություն էր»,-ասել է նա:

Ավելի վաղ Թրամփը հայտարարել է, որ Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունը հարձակում է: Նա պազաբանել է, որ հանդիպել է ամերիկացի գեներալների հետ, և նրանք նույնպես Բեյրութում տեղի ունեցած պայթյունը համարում են հարձակում:

Նշվում է, որ պայթյունի հիմնական վարկածն ահաբեկչությունը չէ, այլ պայթուցիկ նյութերի պայթյունը:

 

Դիտվել է 12213անգամ
Վերջին լուրեր