07 / Ապրիլ / 2020 : 12-29

Մահացել է Միշիկ Ղազարյանը

Մոսկվայում «Նովոմոսկովսկիյ» բուժկենտրոնում մահացել է հայտնի ֆիզիկոս, պրոֆեսոր Միշիկ Ղազարյանը։ Այս մասին հայտնում է «Московский комсомолец»-ը։ Նույն հիվանդանոցում մարտի քսանվեցին մահացել էր նաեւ նրա կինը՝ Արփիկ Հասրաթյանը։ Արփիկ Հասրաթյանի մոտ, հայտնաբերվել էր կորոնավիրուս։

Միշիկ Ղազարյանը մահացել է թոքերի երկկողմանի բորբոքումից։ Միշիկ Ղազարյանը 1980 թվականին ստացել է ԽՍՀՄ պետական մրցանակ սպեկտրի երեւացող մասում առավել վառ իմպուլսա-պերիոդիկ լազերի ստեղծման համար։ Աշխատել է Լեբեդեւի անվան ֆիզիկայի ինստիտուտում։

Դիտվել է 6259անգամ
Վերջին լուրեր