06 / Օգոստոս / 2020 : 17-49

Հայտնի է այն ռուսի անունը, որի բեռը կարող էր Բեյրութում պայթյունի պատճառ դառնալ

Բեյրութում պայթած սելիտրան, ամենայն հավանականությամբ, նավի հետ առգրավվել է ռուս Իգոր Գրեչուշկինից: Այդ մասին РИА Новости գործակալությանը հայտնել է դիվանագիտական ծառայության աղբյուրներից մեկը։

«Գրեչուշկինը երեկ կապ է հաստատել Կիպրոսում Ռուսաստանի հյուպատոսության հետ»,- ասել է Գործակալության զրուցակիցը։

Աղբյուրը՝ չհրապարակելով զրույցի մանրամասները նշել է․ «Հյուպատոսարան զանգ էր եղել»։

Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետաքննության շրջանակներում, Կիպրոսի անվտանգության ծառայությունները սկսել են փնտրել ռուսաստանցի գործարարի, այս մասին  ավելի վաղ հայտնել էր հունական «Պրոտո թեմա» հրատարակությունը:

Հրապարակման համաձայն՝ 2014 թվականին լիբանանյան իշխանությունները ձերբակալել են Իգոր Գրեչուշկինին պատկանող ռուսական նավը և առգրավել 2 750 տոննա ամոնիումի նիտրատ: Բեռը տեղափոխվել է նավահանգստի պահեստ, որտեղ գտնվել է աղետից առաջ:

Հիշեցնենք, որ օգոստոսի 4-ի երեկոյան Բեյրութի նավահանգստի մոտակայքում հզոր պայթյուն է տեղի ունեցել: Երկրի Ներքին գործերի նախարարությունը կարծում է, որ պատճառը եղել է 2750 տոննա ամոնիումի նիտրատի ոչ պատշաճ պահպանումը: Ավելի քան 130 մարդ մահացել է, մոտ 5 հազարը՝ վիրավորվել:

Դիտվել է 42436անգամ
Վերջին լուրեր