Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
07 / Օգոստոս / 2020 : 12-04

Բեյրութի պայթյունից մահացած 11 հայերից ևս 2-ի ինքնությունը հայտնի է

Բեյրութի նավահանգստում օգոստոսի 4-ին տեղի ունեցած աղետալի պայթունի զոհ են դարձել հարյուրավոր լիբանանցիներ, որոնցից 11-ը, հայեր են: Նրանցից 2-ի ինքնությունը եւս պարզվել է՝ Շանթ Հակոբյան եւ Ալիս Բալայան։ Այս մասին գրում է «Արեւելք»-ը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել նաեւ 9 զոհերի ինքնությունը՝ Նազար Նաջարյան, Ջեսիքա Պէզճյան, Տելիա Փափազյան, Ժակ Բարամագյան, Անահիտ Բերբերյան, Լիզա Գաւուքճեան-Կոզուպէօուքեան, Վարուժան Թոսունյան, Կայա Ֆոտուլյան, Սարգիս Թեքիրյան:

Գրող-հրապարակախոս Սաքո Արեանը ֆեյսբուքի իր էջում գրել է, որ Շանթ Հակոբյանի երազը կիսատ մնաց.

«Շանթը իմ սերունդից է, Բեյրութի պատերազմների բովով անցանք, քանի անգամ կրակ եւ ռումբ տեսանք, պայքար տարանք, սիրեցինք մեր ծննդավայրը, սիրեցինք Բեյրութը եւ ապրեցանք այդ Բեյրութի համար։ Շանթը մինչեւ իր կյանքի վերջին վայրկյանը հավատաց Լիբանանին։

Հավատաց, որ վաղվա օրը ավելի լավ ու գեղեցիկ օր պիտի լինի. Կյանքի ասպարեզ նետվեց եւ հիմնեց փոքր արհեստանոց։ Գտավ իր կյանքի կեսը, սիրեց, կազմեց ընտանիք ու դարձավ երկու զավակների հայր։ Այսօր Շանթը չկա, նա միացավ այն զոհերուն, որոնց արյունը անգամ պետք է օգնի Բեյրութին նոր կյանք սկսելու ու նորից ոտքի կանգնելու։ Շանթ Հակոբյանը չկա … Մնաց նրա ժպիտը, որ միշտ մեր հետ պիտի լինի, մեզ նոր կյանք տալու, մեզ սեր բաշխելու…»։

Դիտվել է 16982անգամ
Վերջին լուրեր