07 / Օգոստոս / 2020 : 12-30

 Լիբանանում գործընթացները շատ ավելի արագ են զարգանում, քան ենթադրվում էր․ Արաբագետ

«Փաստորեն Լիբանանում գործընթացները շատ ավելի արագ են զարգանում, քան ենթադրվում էր․․․
Նախօրեին՝ ողբերգական պայթյունից ընդամենը 2 օր անց, Բեյրութի փողոցներում վերսկսվել են հակակառավարական ցույցերը, որոնք ուղեկցվել են նաև իրավապահների հետ բախումներով։
Ցավոք, մերձավորարևելյան այս կարևոր երկրի ապագան բավականաչափ մշուշոտ է, բոլոր կանխատեսումները՝ խիստ մտահոգիչ․․․»,- այս մասին գրում է արաբագետ Արմեն Պետրոսյանը։

 

Հիշեցնենք, որ օգոստոսի 4-ին Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վերջին տվյալներով զոհվել է 137 մարդ, վնասվածքներ է ստացել մինչև 5 հազար մարդ։

Դիտվել է 28230անգամ
Վերջին լուրեր