Հրապարակվել է Բեյրութում տեղի ունեցած պայթյունի բարձրորակ նոր տեսանյութ
Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած հզոր պայթյունը, որի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 150-ը, համացանցում հայտնվել է բարձրորակ տեսանյութով:
Օպերատորը պատշգամբից նկարելիս է եղել նավահանգստում բռնկված հրդեհը, երբ տեղի է ունեցել հուժկու պայթյուն: Տեսանյութի կադրերում երևում է, թե ինչպես է պայթյունի ալիքը հարվածում մոտակայքում գտնվող շենքերին: Օպերատորն ու նրա հարազատները չեն տուժել:
Վերջին տվյալների համաձայն՝ պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 154 մարդ, վիրավորվել՝ ավելի քան հինգ հազար մարդ: Տասնյակ մարդիկ անհետ կորած են համարվում: