07 / Օգոստոս / 2020 : 16-08

Հրապարակվել է Բեյրութում տեղի ունեցած պայթյունի բարձրորակ նոր տեսանյութ

Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած հզոր պայթյունը, որի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 150-ը, համացանցում հայտնվել է բարձրորակ տեսանյութով: 

Օպերատորը պատշգամբից նկարելիս է եղել նավահանգստում բռնկված հրդեհը, երբ տեղի է ունեցել հուժկու պայթյուն: Տեսանյութի կադրերում  երևում է, թե ինչպես է պայթյունի ալիքը հարվածում մոտակայքում գտնվող շենքերին: Օպերատորն ու նրա հարազատները չեն տուժել:

Վերջին տվյալների համաձայն՝ պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 154 մարդ, վիրավորվել՝ ավելի քան հինգ հազար մարդ: Տասնյակ մարդիկ անհետ կորած են համարվում:

Դիտվել է 88623անգամ
Վերջին լուրեր