07 / Օգոստոս / 2020 : 21-53

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հնդկաստանում ինքնաթիռը կոշտ վայրէջքից հետո երկու մասի է բաժանվել. կան զոհեր և վիրավորներ 

Air India Express ավիաընկերության օդանավերից մեկը Հնդկաստանի Կերալա նահանգի Կոժիկոդե քաղաքում կոշտ վայրէջք կատարելուց հետո դուրս է եկել թռիչքուղու սահմաններից ու երկու կես եղել, հայտնում է ria.ru-ն:

Աղբյուրը մանրամասնում է, որ Boeing 737 ինքնթիռը թռչում էր Դուբայից: Դրանում, ըստ տարբեր աղբյուրների, եղել է 170-191 մարդ: Հաղորդվում է 14 զոհի և  123 վիրավորի մասին:

Դեպքի վայրում աշխատում են փրկարարներ, որոնք ուղևորներին հանում են  ինքնաթիռից:  

Դիտվել է 24907անգամ
Վերջին լուրեր