Քաղաքացին բարձունքից ընկել է Երևանի Թումանյանի այգու մոտակա ձորակը. Նրան հասցրել են հիվանդանոց
Հայաստանի ԱԻՆ-ում, ապրիլի 6-ին, ժամը 22:44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ երկու քաղաքացի ընկել են Երևանի Թումանյանի այգու մոտակա ձորակը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մազիր Ֆ.-ն Հրազդանի կիրճում գտնվող «Հավանա» ռեստորանային համալիրի մոտակա բարձունքից սահել և ընկել է ճանապարհի երթևեկելի հատված:
Փրկարարները վերջինիս մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ: