Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
08 / Օգոստոս / 2020 : 16-18

Հայաստանը արաբների հայրենիքը դառնալ չի կարող, Սինանյա՛ն Զարեհ

Սփյուռքի հանձնակատար Զարեհ Սինանյանը գտնում է, որ Հայաստանը ժողովրդագրական լուրջ խնդիր ունի: Այո, նա խելոքություն ունի` այդ փաստն ընկալելու, մարսելու և բարձրաձայնելու:

Բայց նույնքան տգիտություն ունի` մտածելու, որ այդ խնդրի լուծման ամենաօպտիմալ տարբերակներից մեկն այն է, որ Հայաստանը դառնա նաև արաբների, ասորիների և բոլոր այն ժողովուրդների հայրենիքը, որոնք վտանգավոր չեն հայերի համար: Այն, որ սա տխմարագույն գաղափար է, ահերքելի է: Ես, իհարկե, չգիտեմ, մարմնի որ հատվածով է մտածում Սինանյան Զարեհը, բայց վստահ եմ, որ չմտածելն ավելի արդյունավետ է, քան նման զառանցանքը:

Այսպիսով` այս մարդը գլոբալիզացիայի կոչ է անում, այն դեպքում, երբ այն վնասում է մեզ, խանգարում` կանայանալ, որպես անկախ պետություն: Բացի այդ` ի՞նչ է նշանակում` Հայաստանը պետք է դառնա արաբների հայրենիքը: Եգիպտոսը կարո՞ղ է դառնալ հայի հայրենիքը: Ոչ: Բնականաբար Հայաստանը չի կարող դառնալ արաբի հայրենիքը:

Կամ ինչպե՞ս է որոշելու` ով է մեզ համար վտանգավոր, ով` ապահով: Ասենք` հունգարացաի Ջորջ Սորոսը վտանգավո՞ր է, թե՞ ոչ: Լավ, հեռու չգնանք, երկու ամերիկացի սենատորներ կան, մեկը հայամետ է, մեկը`ադրբեջանամետ: Հիմա, պարոն Զարեհ, ամերիկացիները մեզ համար վտանգավո՞ր են, թե՞ ոչ: Մեզ նման փոքր ազգերի համար մեծ վտանգ են ներկայացնում խառնամուսնությունները, որոնք կասկածից վեր է, որ կշատանան, եթե Սինանյան Զարեհի զառանցանքը գոնե մասնակի իրականություն դառանա: Վերջին հաշվով` Հայաստանը ո´չ ԱՄՆ-ն է, ո´չ Անգլիան, ուստի մեր ժողովրդագրական աճը պետք է հիմնված լինի ազգային կորիզի վրա: Իհարկե, որպես տարագրյալ ազգ, մենք չենք կարող մեր դռները փակել աշխարհի առաջ, այնպես, ինչպես ժամանակին չեն փակել մեր առաջ:

Բայց հայտարարել, որ Հայաստանը պետք է դառնա, ասենք, արաբների հայրենիքը, մեղմ ասած, տգիտություն է: Ես նույնիսկ կարծում եմ, որ եթե ոչ հրապարակային, ապա վարագույրի հետևում ԱԱԾ-ն պետք է պարոն Սինանյանին զգուշացնի, որ նման հիմարությունը մաս չի կազմում մեր պետական ռազմավարությանը, և կարիք չկա դատարկ-դատարկ հայտարարություններ անելու: Ինչ-որ տեղ կարելի էր համակերպվել այս հայտարարության հետ, եթե դրսում 6-7 միլիոնանոց հայություն չապրեր:

Մանավանդ այս օրերին, երբ Բեյրութի հայերից շատերը կարիք ունեն հայրենիք տեղափոխվելու, երբ բառացիորեն դատարկ գյուղեր ունենք, Սինանյան Զարեհը չպետք է նման հայտարարություններ անի, այլ աշխատի ըստ էության և փորձի հայրենադարձության ալիք ստեղծել: Իհարկե, ես կասկածում եմ, որ նրա պես գլոբալիստ մեկը նման բան կնախաձեռնի, բայց պետության ղեկավարը, եթե համաձայն չէ նրա հետ, թող հետ կանչի նրան և նշանակի այնպիսի մեկին, ով խոսելուց բացի աշխատել գիտի, խոսելիս էլ` խելոք բաներ է խոսում: Հայաստանը արաբների հայրենիքը չէ, Սինանյան Զարեհ:

Գևորգ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ

Դիտվել է 48578անգամ
Վերջին լուրեր