08 / Օգոստոս / 2020 : 21-19

Զանգվածային միջադեպ Ախալքալաքում. կան զոհեր, հյուրանոց է այրվում (տեսանյութեր)

Այսօր Ախալքալաքում ժամը 19.00-ի սահմաններում, «Խաս Բախչա» այգու մոտակայքում տեղի է ունեցել խոշոր միջադեպ, կան զոհեր, հայտնում է JNEWS-ը:

Երիտասարդների մի խումբ կոտրել է հյուրանոցի դռներն ու պատուհանները, որից հետո այնտեղ հրդեհ է բռնկվել: Ենթադրաբար ջարդերը սկսվել են Կուլիկամ գյուղից երիտասարդի սպանության պատճառով:

Ջարդերը շարունակվում են Մյասնիկյան փողոցում, որտեղ ամբոխը հրկիզել է հյուրանոցի սեփականատիրոջ տունը:

 

Ախալքալաքում զանգվածային միջադեպերը շարունակվում են, կան տուժածներ (տեսանյութեր)

Դիտվել է 167233անգամ
Վերջին լուրեր