08 / Օգոստոս / 2020 : 22-27

Ախալքալաքում զանգվածային միջադեպերը  շարունակվում են, կան տուժածներ (տեսանյութեր)

Ախալքալակում ջարդերը շարունակվում են։ Jnews.ge-ի փոխանցմամբ, ամբոխը երկու տուն է հրդեհել՝ մեկը Մյասնիկյան, մյուսը՝ Նալբանդյան փողոցներում։ Բացի այդ այրվել է հյուրանոց։ Դեպքի վայրում աշխատում են հրշեջներ։ Ջարդվել են մեքենաներ, հնչել են կրակոցներ։

Կան վիրավորներ։ Վնասվածք ստացած մի քանի քաղաքացիներ տեղափոխվել են հիվանդանոց։ Նրանց վիճակի մասին առայժմ տեղեկություն չի հաղորդվում։

Թե որն է անկարգությունների պատճառը, Jnews.ge-ն փորձում է ճշտել։ Նշվում է, որ լարված իրավիճակ է ողջ քաղաքում։

Ավելի վաղ  հայտնել էինք, որ այսօր ժամը 19-ի սահմաններում «Խաս Բախչա» այգու մոտ տեղի են ունեցել ջարդեր, կան զոհեր։ Երիտասարդների խումբը ջարդել է հյուրանոցի պատուհաններն ու դռները, ինչից հետո հրդեհել։

Ըստ նախնական տեղեկությունների, ամեն բան սկսվել է Կուլիկամ գյուղի մի երիտասարդ բնակչի սպանությունից։ Նշվում է, որ հրդեհված տներից մեկը պատկանում է հյուրանոցի տիրոջը։ 

Դեպքի վայրում աշխատում են ոստիկանությունը, հատուկ ծառայությունները։

 

Կարդացեք առնչվող հրապարակումը

Զանգվածային միջադեպ Ախալքալաքում. կան զոհեր, հյուրանոց է այրվում (տեսանյութեր) 

Դիտվել է 209937անգամ
Վերջին լուրեր