Լիբանանի կառավարությունը ամբողջ կազմով հրաժարական է տվել
Լիբանանի կառավարությունը հրաժարական է տվել ամբողջ կազմով, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն ՝ վկայակոչելով երկրի առողջապահության նախարար Մոհամմեդ Հասանին:
«Լիբանանի վարչապետ Հասան Դիաբը շուտով կհայտարարի մեր կառավարության հրաժարականի մասին», – ասել է Հասանը կառավարության նիստից հետո:
Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունից հետո, որի հետևանքով զոհվել է մոտ 150 մարդ, քաղաքում մի քանի օր շարունակվում էին զանգվածային բողոքի ցույցերը:
Ակցիայի մասնակիցների պահանջներից մեկը երկրի նախագահի և վարչապետի հրաժարականն էր: Օգոստոսի 8-ին ցուցարարները գրավել են չորս նախարարությունների շենքեր, սակայն բանակին հաջողվել է դուրս մղել նրանց:
Ըստ տեղական ՆԳՆ-ի, անկարգությունների արդյունքում անվտանգության ուժերի մեկ անդամ է զոհվել, ավելի քան 700 մարդ վիրավորվել է: