Ադրբեջանի բանակը կորուստ ունի

Օգոստոսի 7-ին Նախիջևանում մեքենայի կողաշրջման հետևանքով վիրավորվել է 2 զինծառայող, իսկ պայմանագրային Միրշահին Սեյիդովը (Mirşahin Seyidov)՝ մահացել։
Այս մասին գրում է ադրբեջանական ընդդիմադիր Meydan.tv լրատվակայքի համակարգող Հեբիբ Աբդուլլաևը։ Ադրբեջանի ՊՆ-ն այս կորստի մասին ոչինչ չի հայտնել։
Նշենք, որ 2020 թ. հունվարի 1-ից մինչ օրս Ռազմինֆոյին հայտնի է դարձել Ադրբեջանի բանակի և հարակից ուժային կառույցների 46 կորուստ:
Լուսանկարում՝ պայմանագրային զինծառայող Միրշահին Սեյիդով (Mirşahin Seyidov)