Լիբանանի իշխանությունները նախազգուշացվել են պայթյունից դեռ 2 շաբաթ առաջ

Լիբանանի իշխանությունները տեղյակ են եղել մայրաքաղաքի գլխավոր նավահանգստում պայթյունավտանգ քիմիկատների պահպանման վտանգի մասին ավերիչ պայթյունից երկու շաբաթ առաջ, որի զոհ Է դարձել ավելի քան 200 մարդ:
Լիբանանյան հատուկ ծառայությունները նախազգուշացրել են նախագահին եւ վարչապետին, որ 2,7 տոննա ամոնիակային սելիտրան կարող է օդ բարձրանալ եւ քանդել Բեյրութի կեսը դեռեւս հուլիսի 20-ին, այս մասին հետեւում է Reuters գործակալության ուսումնասիրած պայթյունի պատճառների մասին զեկույցից:
Օգոստոսի 4-ի երեկոյան Բեյրութում տեղի ունեցած պայթյունի զոհ Է դարձել ավելի քան 200 մարդ, տուժել է մոտ 6 հազար մարդ: Պայթուցիկ ալիքը զգալի վնաս է հասցրել քաղաքի տարածքում գտնվող բազմաթիվ շենքերին, դեպքի վայրից մոտ գտնվող շինություններն ամբողջությամբ ոչնչացվել են:
Տնտեսական ճգնաժամը, որում գտնվում է Լիբանանը, խորացել է։ Քաղաքականը՝ նոր է սկսվում. նախօրեին Լիբանանի կառավարությունը հրաժարական տվեց։ Աղետից հետո առաջին օրերի սուգը փոխվել է զայրույթով. լիբանանցիները տեղի ունեցածի համար մեղադրում են իշխանություններին։