Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
11 / Օգոստոս / 2020 : 19-50

Տիխանովսկայայի ուղերձները ձայնագրվել են ճնշման տակ․ Լիտվայի ԱԳՆ

 

Լիտվայի արտաքին գործերի նախարար Լինաս Լինկյավիչուսը հայտարարել է, որ Բելառուսի իրավապահները երկրի նախագահի թեկնածու Սվետլանա Տիխանովսկայային ստիպել են տեսաուղերձներ ձայնագրել, որոնք ավելի վաղ հրապարակվել էին թեկնածուի անունից։ Հիշեցնենք, որ տեսաուղերձում Սվետլանա Տիխանովսկայան բելառուսցիներին կոչ է անում չշարունակել բողոքի գործողությունները։ Լինկյավիչուսի խոսքով, երկու տեսանյութերն էլ ձայնագրվել են ճնշման տակ։

Հիշեցնենք, որ Տիխանովսկայան հեռացել է Լիտվա, որտեղ գտնվում են իր երեխաները։ Սվետլանա Տիխանովսկայայի ամուսինն ազատազրկված է։

Դիտվել է 23011անգամ
Վերջին լուրեր