Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
11 / Օգոստոս / 2020 : 21-36

Ադրբեջանի ԶՈւ ԳՇ պետը բողոքել է Թուրքիայից՝ օգտագործելով վիրավորական արտահայտություններ

Թուրքագետ, ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Թիֆլիս նորից ֆայտոն ա շուռ եկել։

Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարություն է տարածել՝ հերքելով այն պնդումները, որոնք շրջանառվում են հասարակության շրջանում։

Ըստ շրջանառվող լուրերի, ԳՇ պետ Նաջմեդդին Սադիկովը նեղ շրջանակներում քննարկման ժամանակ բողոքել է Թուրքիայի պահվածքից թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունում ցուցաբերած վարքից։

Մասնավորապես Սադիկովը դժգոհել է, որ Թուրքիան ողջ ծախսերը թողել է Ադրբեջանի վրա, միևնույն ժամանակ դեմ է եղել մարտական կրակով զորավարժության անցկացմանը և փաստացի տապալվել է զորավարժությունը Թուրքիայի պատճառով։

Միևնույն ժամանակ օգտագործել է վիրավորական արտահայտություններ։

Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հայտարարության մեջ նախ մեղադրել են Հայաստանի Հանրապետության հատուկ ծառայություններին, որոնք իբրև թե գործում են դրսում և կարողացել են հավաքագրել ադրբեջանցիների, ովքեր նման թեզեր են դնում շրջանառության մեջ։

Ադրբեջանի ՊՆ-ն մեղադրում է բոլոր նրանց, ովքեր նման հոդվածներ, նյութեր են տարածում Հայաստանի հատուկ ծառայությունների հետ համագործակցելու համար։
Իսկ վերջում էլ հերքում նման տեղեկատվության իսկությունը։

Դիտվել է 80642անգամ
Վերջին լուրեր