12 / Օգոստոս / 2020 : 17-41

Դավիթ Դավթյանը հրաժարականի դիմում է ներկայացրել 

Սիրելի ընկերներ, տեղեկացնում եմ ձեզ, որ ներկայացրել եմ հրաժարականի դիմում ՀՀ Էկոնոմիկայի նախարարի խորհրդականի (հասարարակական հիմունքներով) պարտավորությունների դադարեցման նպատակով, կարճ ասած`
մի քանի օրից էլ նախարարի խորհրդական չեմ:

Հիմա պատճառը.

Իմ ուժը, ժամանակը, հնարավորությունը ամբողջությամբ ցանկանում եմ ներդնել «Այգեպար» պրոեկտի կյանքի կոչելուն, մի գործի, որով նախատեսվում է Տավուշի սահմանապահ գյուղերում հիմնել և զարկ տալ գյուղատնտեսությանը, մի պրոեկտի, որը շահույթ չի հետապնդում, և ստացվող ամբողջ եկամուտը ներդրվելու է գյուղերի և գյուղական կյանքի զարգացման համար` շնորհիվ The Paros Foundation ի (ես ծրագիրը կյանքի կոչողն եմ)
Ցավով եմ հեռանալու, բայց «Այգեպար»ը պատվի գործ է, որը պետք է իրականացնել ամենաբարձր մակարդակով:

Արտակ Քամալյան, իմ մեծ շնորհակալությունը Ձեզ` հրավերի, վստահության և համատեղ աշխատանքի համար:

Շնորհակալ եմ Ձեզ, պարոն Խաչատրյան, իսկ գյուղգծով տեղակալներ պարոն Գաբրիելյանին և պարոն Խոջոյանին շնորհակալության փոխարեն ուղղակի կասեմ` կեցցեք, միշդ էդպես աշխատեք՝ առանց ստատուսների)))
Շնորհակալ եմ նախարարության բոլոր աշխատակիցներին...

Մեզանից յուրաքանչյուրը մեր տեղում, բայց համատեղ ուժերով դեռ շատ անելիք ունենք:
Առաջ Աստված...

Հուսանք` մի օր կունենանք իմ երազած Ագրարային Հայաստանը:
Կեցցե´ հայ գյուղացին, կեցցե´ հայ արտադրողը:
Պինդ եղե´ք...

Դավիթ Դավթյան

Դիտվել է 28265անգամ
Վերջին լուրեր