13 / Օգոստոս / 2020 : 09-29

Ասադի ինքնազգացողությունը վատացել է խորհրդարանում ելույթի ժամանակ

Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ինքնազգացողությունը վատացել է նոր գումարման խորհրդարանի՝ Ժողովրդական խորհրդի պատգամավորների առջև ելույթի մեկնարկի պահին, ինչի պատճառով ստիպված է եղել ընդհատել ելույթը: Այս մասին հայտնում է SANA գործակալությունը։

Ըստ տեղեկությունների, 55-ամյա Բաշար  Ասադի վատ զգալու պատճառը եղել է հիպոտոնիայի նոպան՝ ճնշման կտրուկ անկումը։ Փոքր դադարից հետո նա վերադարձել է դահլիճ և շարունակել ելույթը, սակայն 15 րոպե անց 1 րոպեով ընդմիջում խնդրել՝ դեղորայք ընդունելու համար։

 

 

 

 

 

Դիտվել է 17173անգամ
Վերջին լուրեր