Այսպիսի նվեր ախպերն ախպորը չի անում․ Ադրբեջանի ՊՆ-ն ռազմական նշանակություն ունեցող մակետ է հրապարակել

Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Առաջին երկու նկարը վերցրել եմ Ադրբեջանի ՊՆ պաշտոնական կայքից, որտեղ քողարկել են զորավարժությունների անցկացման մակետը։ Այստեղ Ադրբեջանի և Թուրքիայի ռազմական կառույցի ղեկավարությանը ներկայացվում է զորավարժությունների տեղանքը, մարտավարությունը, տակտիկան։
Մնացած նկարները ևս նույն միջոցառման կադրերից են, բայց արդեն ոչ քողարկված։ Այսպիսի կարևոր ռազմական նշանակություն ունեցող մակետը Ադրբեջանի ՊՆ-ն որքան էլ քողարկի, միևնույն է կարող եմ «գտնել» չքողարկվածը))) Բարով վայելեք, ընկերներ ջան, այսպիսի նվեր ախպերն ախպորը չի անում»։




