14 / Օգոստոս / 2020 : 09-20

Կուլիկամ գյուղում հուղարկավորել են օգոստոսի 8-ին Ախալքալաքում սպանված Վարդան Միրանյանին (տեսանյութ)

Երեկ Ախալքալաքի Կուլիկամ գյուղում հուղարկավորել են  օգոստոսի 8-ին Ախալքալաքում զանգվածային ծեծկռտուքի ժամանակ հրազենով սպանված 24-ամյա Վարդան Միրանյանին:

Ամբողջ գյուղը մասնակցել է հուղարկավորությանը: Նրան մահացու վնասվածք էր հասցրել Ախալքալաքի բնակիչ 37-ամյա Արթուր Գաբրիելյանը։

«Մեծ ողբերգություն է տեղի ունեցել: Մահացած երիտասարդի կինը հղի է: Ողբում է ամբողջ գյուղը: Ոստիկանությունը պետք է քննի այս գործը: Ահավոր է»,- ասել է գյուղի բնակիչ Անահիտ Դոլուխանյանը:

Ոստիկանությունը ձերբակալել է Արթուր Գաբրիելյանին՝ կանխամտածված սպանության, ապօրինի զենք կրելու և կիրառելու մեղադրանքով: Ոստիկանությունը պարզել է, որ սպանությունը երկու ընտանիքների միջև տարիներ շարունակ ձգվող թշնամանքի հետևանք է:

Դիտվել է 82187անգամ
Վերջին լուրեր