Մենք համավարակի հաղթահարման գործընթացում ենք. Փաշինյանը BBC-ին ներկայացրել է Covid-19-ի իրավիճակը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի շտապում գնահատականներ տալ կորոնավիրուսի հաղթահարման գործընթացում Հայաստանի կառավարության իրականացրած և իրականացվող գործողություններին: Այս մասին Փաշինյանն ասել է BBC HARDtalk հաղորդման ընթացքում:
«Կարծում եմ, որ եզրակացություն կազմելը դեռ վաղ է, քանի որ, ցավոք, համավարակը զարգանում է ամբողջ աշխարհում: Մենք որդեգրել ենք մեր երկրում համաճարակի դեմ պայքարի ռազմավարություն: Եվ այդ ռազմավարությունը համապատասխանում է մեր երկրի պայմաններին: Եկեք չշտապենք և եզրակացություններ անենք միայն համավարակը հաղթահարելուց հետո»,- ասել է Փաշինյանը:
Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ Հայաստանը համավարակի հաղթահարման գործընթացում է: