14 / Օգոստոս / 2020 : 14-15

Լուկաշենկո. Ես ողջ եմ և Բելառուսում եմ գտնվում

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն արձագանքել է հայտարարություններին, թե իբր ինքը լքել է երկիրը, փոխանցում է «Գազետա.ռու»-ն։

«Նախ պետք է նշեմ, որ ես դեռ ողջ  եմ, և ոչ թե արտերկրում եմ, այլ իմ հայրենիքում... քանի որ ես այստեղ հարգված եմ»,- ասել է Լուկաշենկոն։

Հիշեցնենք, որ օգոստոսի 9-ին Բելառուսում անցկացված նախագահական ընտրություններից հետո, որոնցում ձայների գերակշիռ մեծամասնությամբ հաղթեց գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, երկրում սկսեցին բողոքի ակցիաները։

Ցույցերն ուղեկցվում են իրավապահների և քաղաքացիների բախումներով. ոստիկանները կիրառում են արցունքաբեր գազ, ռետինե փամփուշտներ...

Իրավապաշտշանների պնդմամբ կան հազարավոր ձերբակալվածներ, կիրառվել են վարչական տուգանքներ, հարուցվել են քրեական գործեր։

Դիտվել է 29544անգամ
Վերջին լուրեր