15 / Օգոստոս / 2020 : 10-24

Թրամփի եղբայրը ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց

Նյու Յորքում ծանր վիճակով հոսպիտալացվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կրտսեր եղբայրը՝ Ռոբերտը։ Այս մասին հայտնում է ABC-ն՝ հղում անելով Սպիտակ տան մամուլի քարտուղար Քեյլի Մակինանիին։

Հեռուստաալիքի աղբյուրների փոխանցմամբ՝ 72-ամյա Ռոբերտը ծանր հիվանդ է։ Նա գտնվում է Mount Sinai հիվանդանոցի ինտենսիվ թերապիայի բաժանմունքում։ Հիվանդության բնույթը հայտնի չէ։

Ավելի ուշ հայտնի է դարձել, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը այցելել է իր կրտսեր եղբորը` Ռոբերտին:

Նրա խոսքով՝ Ռոբերտը ծանր ժամանակներ է վերապրում։  «Հրաշալի եղբայր ունեմ, որի հետ մեր հարաբերությունները հիանալի են։ Այժմն նա հիվանդանոցում է։ Հուսանք՝ նրա հետ ամեն ինչ կարգին կլինի»,-ասուլիսի ժամանակ ասել է Թրամփը։

 

Դիտվել է 14824անգամ
Վերջին լուրեր