Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
15 / Օգոստոս / 2020 : 13-36

Հավի կրծքամսով կարկանդակ․ պատրաստում ենք ինքներս

Պատրաստում ենք  հավի կրծքամսով կարկանդակ, շատ համեղ է։ 

Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները․
 

շաքարավազ 1 պտղունց

 խմորիչ 1 թեյի գդալ

 թթվասեր 2 ճաշի

 ձու 1 հատ

 աղ

 կարագ 100 gram

 դեղնուց 1 հատ

 ալյուր

 հավի կրծքամիս 500 գրամ

 մաղադանոս

 սև պղպեղ

 կաթ 1 թեյի գդալ

 սպիտակ պղպեղ

 

Խմոր
Գոլ ջրի մեջ խառնել շաքարավազն ու խմորիչը, թողնել 15 ր.: Այնուհետև ավելացնել թթվասերը, ձուն, կարագը, աղը, լավ հարել, քիչ-քիչ ավելացնել ալյուրն այնքան, որ ստացվի փափուկ խմոր: Դնել մի կողմ, թողնել բարձրանա:

Բեշամել սոուս

Խորը կաթսայի մեջ հալեցնել կարագը, լցնել ալյուրը և փայտե գդալով լավ խառնել, որ գնդեր չմնան: Եռացրած կաթը կամ արգանակը քիչ-քիչ ավելացնել ալյուրի խառնուրդին, անընդհատ խառնել, աղ և պղպեղ ավելացնել: Եփել 2-3 րոպե:

Եփել հավի կրծքամիսը, մանր կտրտել, լցնել բեշամել սոուսի մեջ, մաղադանոս ավելացնել և խառնել:

Սեղանի վրա ալյուր ցանել, խմորը տեղափոխել սեղանին, մի փոքր հունցել, բաժանել 2 մասի` մեծ և փոքր:

Ջեռոցի 20 սմ տրամագծով տապակը պատել բուսայուղով, ալյուր ցանել, խմորի մեծ մասը դնել, տարածել` կողքերի մասը բարձրացնելով: Լցնել լցոնը, գդալով տարածել: Խմորի փոքր մասը դնել վրան, տարածել և ծայրերն ամրացնել: Վրան քսել ձվի դեղնուցը և դնել ջեռոցը (180 աստիճան):

Թխել մինչև կարմրի, հանելուց հետո տաք վիճակում վրան սերուցքային կարագ քսել, որպեսզի փափուկ լինի:

Բարի ախորժակ

Դիտվել է 12377անգամ
Վերջին լուրեր