15 / Օգոստոս / 2020 : 19-15

Տիխանովսկայայի գրասենյակը Բելառուսում իշխանափոխության խորհուրդ ձևավորելու գործընթաց է սկսել

Բելառուսի նախագահի թեկնածու Սվետլանա Տիխանովսկայայի ընտրական շտաբը սկսել է երկրում իշխանափոխության խորհուրդ ձևավորել: Այս մասին հայտարարություն է տարածել շտաբի մամուլի ծառայությունը:
 

«Սա ընդլայնված աշխատանքային խումբ է, որը կազմված է լինելու երկրում հեղինակություն և հարգանք վայելող մարդկանցից: Խորհուրդը պետք է քննարկի  իշխանափոխության անվտանգ և հստակ մեխանիզմներ »,- ասված է հայտարարության մեջ: Իշխանափոխության խորհրդի ձևավորման մասին Տիխանովսկայան նախօրեին էր հայտարարել: Նա նաև կոչ էր արել եվրոպական երկրներին աջակցել Բելառուսի գործող իշխանությունների հետ երկխոսություն սկսելու համար:

Դիտվել է 13356անգամ
Վերջին լուրեր