Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
15 / Օգոստոս / 2020 : 19-26

Պանրային բլիթներ միջուկով

Անհրաժեշտ բաղադրիչներ

1 բաժակ կեֆիր

0.5 թեյի գդալ աղ

0.5 թեյի գդալ շաքարավազ

0.5 թեյի գդալ սոդա

1 բաժակ քերած պանիր

2 բաժակ ալյուր

1 հավկիթ

Պատրաստման եղանակը`

Առաջին միջուկի համար`կտրատած խոզապուխտ

Երկրորդ միջուկ համար 200 գրամ կաթնաշոռ+սամիթ+սխտոր+թթվասեր, աղ, պղպեղ

Կեֆիրին ավելացնել աղ, շաքարավազ, հավկիթ: Լավ խառնել: Ավելացնել պանիր և ալյուր: Հունցել: Ստացված խմորը բաժանել մասերի, գրտնակել, լցնել միջուկը, միացնել ծայրերն ու մի քիչ գլորել:

Տապակել նախապես բուսական յուղով թավայի մեջ երկու կողմից, փակ կափարիչով:

Բարի ախորժակ:

Դիտվել է 21936անգամ
Վերջին լուրեր