30 տարեկանում մահացել է Նուրսուլթան Նազարբաևի թոռը

Լոնդոնում այս գիշեր մահացել է Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի թոռը՝ Այսուլթան Նազարբաևը։ Այդ մասին yelaket.am-ի փոխանցմամբ այսօր՝ օգոստոսի 16-ին, հաղորդել է zakon.kz-ը։
Ինչպես նշվում է, Այսուլթան Նազարբաևը 10 օրից կդառնար 30 տարեկան։ Այժմ պարզվում են մահվան պատճառները։ ԶԼՄ-ներ հաղորդում են, որ Այսուլթան Նազարբաևը մահացել է սրտի կանգից։
Այլ մանրամասներ չեն հաղորդվում։
Այսուլթան Նազարբաևը Նուրսուլթան Նազարբաևի ավագ դստեր՝ Դարիգա Նազարբաևայի որդին է։
