Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
16 / Օգոստոս / 2020 : 16-19

Թույլ չեմ տա հանձնել Բելառուսը, եթե անգամ մեռած լինեմ․ Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ընդգծում է երկիրը փլուզելու անթույլատրելիությունը։ Այդ մասին այսօր նա հայտարարել է Մինսկում ««համերաշխության ցույց»՝ հաջակցություն Ալեքսանդր Լուկաշենկոյի» հանրահավաքի ժամանակ, հաղորդում է ԲԵԼՏԱ-ն։

«Մենք ձեզ հետ կառուցել ենք գեղեցկուհի երկիր բոլոր դժվարությունների, թերությունների պարագայում։ Ո՞ւմ եք դուք որոշել տալ երկիրը։ Եթե ինչ-որ մեկը ցանկանում է հանձնել երկիրը, եթե անգամ ես մեռած լինեմ, ես դա թույլ չեմ տա»,-ընդգծել է Բելառուսի առաջնորդը։

Բելառուսի նախագահը խոստացավ բարեփոխումներ սկսել: «Դուք ցանկանո՞ւմ եք բարեփոխումներ: Ասեք, թե ինչ բարեփոխումներ, և վաղն իսկ կսկսենք»,- ասաց նա:


Լուկաշենկոն նաև ընդգծեց․ «Դուք ցույց տվեիք, թե ով է տան տերը»։

Ինչպես նշում է ԲԵԼՏԱ-ն,  Լուկաշենկոյի հավաքին մասնակցում էր ավելի քան 65,000 մարդ, իսկ Բելառուսի  առաջնորդի ելույթի ժամանակ  արդեն  70,000 մարդ էր մասնակցում։

Մինսկում ընթանում է «համերաշխության ցույց»՝ հաջակցություն Ալեքսանդր Լուկաշենկոյի

 

 

Դիտվել է 39250անգամ
Վերջին լուրեր