Թրամփը ցանկանում է հանդիպել Պուտինի հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն օգնականներին հայտնել է, որ նախքան նոյեմբերյան ընտրությունները կցանկանար անձամբ հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին հաղորդում է NBC News-ը։
Հեռուստաալիքի զրուցակցի խոսքերով՝ նախագահի վարչակազմում գագաթնաժողովի անցկացման մի քանի տարբերակ է քննարկվում, այդ թվում՝ սեպտեմբերին Նյու Յորքում անցկացնելու տարբերակը։
Սպիտակ տնից նշում են, որ գագաթնաժողովի գլխավոր նպատակը կլինի հայտարարությունը Միջուկային զենքի վերահսկման համաձայնագրի շուրջ առաջընթացի մասին: