Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
07 / Ապրիլ / 2020 : 16-50

Ռուս գիտնականներն ազդանշաններ են ստացել 25 տարի ակտիվության նշաններ ցույց չտված սև խոռոչից

Ռուսական ART-XC աստղադիտակն առկայծում է ֆիքսել սև խոռոչում, որն ակտիվության նշաններ չէր ցուցադրել 25 տարի: Այս մասին հայտնում է Интерфакс գործակալությունը՝ վկայակոչելով «Ռոսկոսմոսի» հայտարարությունը:

 
«Երկնքի ուսումնասիրության ժամանակ ART-XC ռուսական աստղադիտակը 2020 թվականի ապրիլի 1-ին վառ ռենտգենյան աղբյուր է ֆիքսել գալակտիկայի կենտրոնի շրջանում: Դա 4U 1755-338 սև խոռոչում էր, որը հայտնաբերվել էր Uhuru ռենտգենյան աստղադիտարանի կողմից, սակայն 1996 թվականին «լռել էր» և ակտիվության ոչ մի նշան ցույց չէր տվել 25 տարի»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Վերլուծելով ստացված տվյալները՝ Տիեզերական հետազոտությունների ինստիտուտի աստղաֆիզիկոսները ենթադրել են, որ աստղադիտակը նոր առկայծման սկիզբ է նկատել այդ խոռոչում: 

Դիտվել է 6292անգամ
Վերջին լուրեր