Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
17 / Օգոստոս / 2020 : 14-01

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Շնորհակալություն, կարող եք շարունակել բղավել. Լուկաշենկոն՝ գործադուլի մասնակիցների «հեռացի՛ր» վանկարկումներին ի պատասխան

Համացանցում է հայտնվել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի և Մինսկի անվային քարշակների գործարանի գործադուլավորների հանդիպումից տեսանյութ, որտեղ աշխատակիցները վանկարկում են հեռանալ Լուկաշենկոյին։ Տեսանյութը հայտնվել է tut.by-ի յութուբյան էջում։

«Շնորհակալություն։ Պատասխանեմ ձեր այդ հարցին․ կարող եք շարունակել բղավել»,- աշխատակիցների «հեռացի՛ր» վանկարկումներին ի պատասխան ասել է Լուկաշենկոն։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Լուկաշենկոն Մինսկի անվային քարշակների գործարանի՝ գործադուլ անող աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ երկրում կրկնակի ընտրություններ չեն լինի:

«Երբևէ չսպասեք, թե ճնշման տակ ինչ-որ բան կարող եմ անել։ Նրանք չեն գա իշխանության գլուխ։ Քանի որ չի լինի ո՛չ Մինսկի անվային քարշակների գործարանը, ո՛չ Մինսկի ավտոմոբիլային գործարանը, և ո՛չ էլ Բելառուսի ավտոմոբիլային գործարանը․ կես տարվա ընթացքում կոչնչացվի ամեն ինչ»,- Լուկաշենկոյի խոսքը մեջբերում է «Բելտա» գործակալությունը։

«Դուք խոսում եք անարդար ընտրությունների մասին և ցանկանում եք անցկացնել արդար ընտրություննե՞ր», - հարցրել է նախագահը: «Ես պատասխանում եմ այս հարցին. մենք ընտրություններ անցկացրել ենք: Մինչև ինձ չսպանեք, ուրիշ ընտրություն չի լինի»,- հավելել է նա:

Նա կոչ է արել իշխանական լիազորությունների վերաբաշխում իրականացնել սահմանադրական գործընթացի միջոցով, այլ ոչ թե փողոցային ակցիաների միջոցով։

Բելառուսում նախագահական ընտրություններից ի վեր շարունակվում են բողոքի ակցիաները, որոնց մասնակիցներն իրենց դժգոհությունն են հայտնում ընտրությունների արդյունքներից, որոնց համաձայն՝ 80 տոկոս ձայնով հաղթող է ճանաչվել գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, իսկ Սվետլանա Տիխանովսկայան ձայների ընդամենը 10,12 տոկոսն է հավաքել։ 

Պաշտոնական տվյալներով՝ առաջին օրերին ավելի քան 6,7 հազար մարդ է ձերբակալվել։ Ինչպես հաղորդել է հանրապետության ՆԳՆ-ն, անկարգությունների ընթացքում տուժել են հարյուրավոր մարդիկ, այդ թվում՝ իրավապահ մարմինների ավելի քան 120 աշխատակիցներ, մեկ ցուցարար զոհվել է:

Դիտվել է 33131անգամ
Վերջին լուրեր