17 / Օգոստոս / 2020 : 14-19

«Ես պատրաստ եմ դառնալ ազգային առաջնորդ»․ Սվետլանա Տիխանովսկայա (Տեսանյութ)

Բելառուսի նախագահական ընտրություններում ընդդիմադիր թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան հայտարարել է, որ պատրաստ է դառնալ ազգի առաջնորդը և պայմաններ նախապատրաստել երկրում նոր նախագահական ընտրությունների անցկացման համար:

Տիխանովսկայան, որն ընտրությունից հետո Բելառուսից մեկնել է Լիտվա, պատրաստակամություն է հայտնել իր վրա պատասխանատվություն ընդունել, մինչև երկիրը նորմալ ռիթմի մեջ ընկնի, և օրենսդրական հիմքեր և պայմաններ նախապատրաստվեն ազատ և թափանցիկ ընտրությունների համար, որոնք կընդունվեն համաշխարհային հանրության կողմից:

Տիխանովսկայան նաև անդառնալի է անվանել 2 ցուցարարների մահը և բոլորին կոչ է արել աջակցել զոհերի ընտանիքներին:

Հիշեցնենք՝ օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրություններից հետո Բելառուսում բողոքի զանգվածային ակցիաներ են սկսվել գործող և նորընտիր նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի դեմ: Ցույցերը վերածվել են իրավապահների հետ բախումների, ուղեկցվել են ձերբակալություններով:

Ըստ Բելառուսի ԿԸՀ-ի՝ Լուկաշենկոյի օգտին քվեարկել է ընտրողների 80.1%-ը, իսկ նրա գլխավոր հակառակորդ Սվետլանա Տիխանովսկայայի օգտին՝ 10.1%-ը:

Մանրամասները տռեսանյությում։

Դիտվել է 14747անգամ
Վերջին լուրեր