ՀՀ վարչապետի հարցազրույցից հետո BBC HARDtalk-ը հարցազրույցի է հրավիրում Ալիևին
BBC-ի HARDtalk հաղորդաշարի վարող Սթիվեն Սաքուրը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցից հետո այժմ էլ հրապարակավ իր հաղորդմանն է հրավիրում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին: Այս մասին Սթիվեն Սաքուրը գրառում է կատարել Twitter-ի իր միկրոբլոգում։
«Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ իմ զրույցը լայն արձագանք գտավ ինչպես Հայաստանում, այնպես էլ Ադրբեջանում: Աշխարհը երկու կողմերին էլ լսելու կարիք ունի»,- գրել է նա։
BBC HARDtalk հաղորդաշարը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ զրույցը հրապարակել է օգոստոսի 14-ին:
Փաշինյանը հարցազրույցում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը, Տավուշում Ադրբեջանի սանձազերծած ագրեսիային, Ռուսաստանի, Եվրոպական Միության, ԱՄՆ-ի և Իրանի հետ հարաբերություններին և մի շարք այլ` ներքաղաքական ու տնտեսական հարցերի: