18 / Օգոստոս / 2020 : 15-21

Ամուսինս և այլ քաղբանտարկյալներ հիմա փակի տակ են, սակայն նա խնդրում է, որ դուք ձեռքերը ծալած չնստեք. Տիխանովսկայան նոր տեսաուղերձ է հղել (տեսանյութ)

Բելառուսի նախագահի ընդդիմադիր թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան, որը նախագահական ընտրությունների արդյունքներով երկրորդ տեղն է զբաղեցրել, նոր տեսաուղերձ է ձայնագրել, որով այժմ մեկուսարանում գտնվող բլոգեր ամուսնուն՝ Սերգեյին, շնորհավորել է ծննդյան տարեդարձի առիթով, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

«Ամուսինս՝ Սերգեյ Տիխանովսկին, խնդրում է, որ ձեզ փոխանցեմ իր բառերը։ Նա և այլ քաղբանտարկյալներ հիմա փակի տակ են, սակայն նա խնդրում է, որ դուք ձեռքերը ծալած չնստեք, այլ ամեն բան անեք, որ լավ ապրեք»,- նշել է նա և հավելել, որ ամուսնուն մեղադրում են հանցագործության համար, որը նա չի գործել։ 

Սերգեյ Տիխանովսկին բլոգեր է, որն այս տարվա գարնանը փորձել է նախագահ դառնալու համար իր թեկնածությունն առաջադրել, սակայն գրանցման փուլում մերժում է ստացել։ Դիմումների ընդունման վերջնաժամկետից առաջ իր փաստաթղթերն է ներկայացրել նրա կինը՝ Սվետլանա Տիխանովսկայան։

 Տիխանովսկայան նախօրեին հայտնել է, որ մինչ նոր ընտրությունների անցկացումը պատրաստ է երկրի ազգային առաջնորդը դառնալ։ 

Մանրամասները տեսանյութում։

Դիտվել է 14072անգամ
Վերջին լուրեր