18 / Օգոստոս / 2020 : 19-17

Բելառուսի սահմաններին հերթապահություն են  իրականացնում կործանիչները

Բելառուսի պետական սահմանի մոտ հերթապահություն են իրականացնում երկրի պաշտպանության նախարարությանը պատկանող կործանիչները:

Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, ռազմական գերատեսչության հայտարարության մեջ ասվում է, որ ավիացիայի կործանիչների նախատեսված թռիչքները կիրականացվեն մարտական ուսումնավարժանքների շրջանակներում: Օդաչուները համատեղ գործողություններ կմշակեն մի քանի ինքնաթիռների կազմով:

Բացի այդ, զենիթահրթիռային հրետանային ստորաբաժանումները պատրաստվում է «Տունգուսկա» զենիթահրթիռային-թնդանոթային համալիրների փորձարկումներին և «Իգլա» դյուրակիր ՀՕՊ համակարգերի գործարկմանը:

Բելառուսի ՊՆ-ից հավելել են, որ ստորաբաժանումները հավաքվում է զինուժի 174-րդ փորձարկումների դաշտում:

Երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կիրակի օրը հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ի զորքերը մոտեցել են Բելառուսի արևմտյան սահմաններին: Ավելի վաղ նա մտահոգություն էր հայտնել Լեհաստանում և Լիտվայում զորամիավորումների կազմի ընդլայնման վերաբերյալ:

Դիտվել է 18348անգամ
Վերջին լուրեր