19 / Օգոստոս / 2020 : 11-25

Կորոնավիրուսը Վրաստանում․ արձանագրվել է 10 նոր դեպք

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 10 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը թարմացվել է stopcov.ge կայքում։

Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 1361 դեպք:

Ապաքինվածների թիվն անփոփոխ է՝ 1098:

Բացի այդ, բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 41 քաղաքացի:

Կորոնավիրուսի հետևանքով մահացել է 17 պացիենտ: Կարանտինի ռեժիմում է մնում 7235 մարդ:

Դիտվել է 6372անգամ
Վերջին լուրեր