Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
19 / Օգոստոս / 2020 : 12-26

Ջո Բայդենը պաշտոնապես դարձավ ԱՄՆ նախագահի թեկնածու

Ջո Բայդենը պաշտոնապես դարձավ ԱՄՆ Դեմոկրատների կուսակցության կողմից առաջիկա նախագահական ընտրություններում առաջադրված նախագահի թեկնածու։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։

Նա հաղթել է նահանգային եւ տարածքային պրայմերիզներում, հավաքելով ամենաշատ կուսակցական ձայները։

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահական ընտրությունները տեղի են ունենալու առաջիկա նոյեմբերի 3-ին։

Հանրապետական կուսակցությունից Բայդենի մրցակիցը լինելու է գործող նախագահ Դոնալդ Թրամփը։

Դիտվել է 7913անգամ
Վերջին լուրեր