Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
07 / Ապրիլ / 2020 : 18-03

Նադեժդա Բաբկինային հոսպիտալացրել են․ հաստատվել է երկկողմանի թոքաբորբ․ վիճակը գնահատվում է ծանր

ՌԴ ժողովրդական ու էստրադային երգչուհի Նադեժդա Բաբկինային հոսպիտալացրել են Մոսկվայի կլինիկաներից մեկը․ երգչուհու վիճակը գնահատվում է ծանր, նրա մոտ հաստատվել է երկկողմանի թոքաբորբ, սրվել են քրոնիկ հիվանդությունները, գրում է iz.ru կայքը։

Կայքի տեղեկությունների համաձայն՝ Բաբկինային բժիշկներն արհեստական շնչառական սարքի են միացրել։

Արտիստուհին կորոնավիրուսի առկայությունը ստուգող թեստ է հանձնել, սակայն թեստի վերջնական արդյունքները դեռևս հայտնի չեն։ Մինչ հոսպիտալացումը, նա հայտնել էր, որ իր անսամբլի հետ միասին շարունակում է փորձերը՝ միաժամանակ պահելով զգուշավորություն։

Նշվում է, որ 70-ամյա երգչուհու ինքնազգացողությունը վատացել է դեռևս ապրիլի մեկին, այդ ժամանակ էլ նրա համար շտապօգնության կանչ են գրանցել և տեղափոխել վճարովի կլինիկա։ Բաբկինան առավելապես բողոքել է սրտի հատվածում ցավերից։

Նադեժդա Բաբկինան խորհրդային և ռուս ժողովրդական, էստրադային երգչուհի է, ինչպես նաև «Ռուսական երգ» վոկալային անսամբլի հիմնադիրն ու գեղարվեստական ղեկավարը։ 1992-ին նրան շնորհվել է ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստի կոչում: Մարտի 19-ին նա նշել է ծննդյան 70-ամյակը:

Դիտվել է 6225անգամ
Վերջին լուրեր