Երկրում 700 000 հատ դիմակ է եղել այն ժամանակ, երբ շրջանառության մեջ դիմակ չի եղել. Գեղամ Գևորգյան
ՀՀ-ում 700 000 հատ դիմակ է եղել այն ժամանակ, երբ որ շրջանառության մեջ դիմակ չի եղել, տակից դիմակ կար: Այս մասին այսօր ԱԺ-ում տնտեսական հարցերի մշտական հանձնաժողոցի նիստում հայտարարել է ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը:
«Չեն կարող միջամտել գների կարգավորմանը: Սահմանափակել ծավալները չենք կարողանալու, եթե գին ասենք, «սև շուկա» է առաջանալու, ոնց որ դիմակները, ասացինք, այ, ով դիմակը թանկ ծախեց, տեսեք ինչ է լինելու, թանկ առած դիմակները չկարողացան օֆիցիալ ծախել, «սև շուկա» առաջացավ»,- ասել է Գևորգյանը: