Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
20 / Օգոստոս / 2020 : 16-18

Իրանը նոր բալիստիկ հրթիռն կոչել է ի պատիվ սպանված Ղասեմ Սոլեյմանիի

Իրանը նոր բալիստիկ հրթիռը կոչել է Ամերիկայի նախագահի հրամանով սպանված գեներալ Ղասեմ Սոլեյմանիի պատվին: Այդ մասին հաղորդում է РИА Новости-ն:

Նշվում է, որ նոր սպառազինության ցուցադրումն անցել է երկրի Պաշտպանական արդյունաբերության օրվա նախօրեին:

Միջոցառմանը ներկայացվել է նաև «Շահիդ Աբու Մահադի» (Իրաքի շիական աշխարհազորի ղեկավարի տեղակալ, մահացել է Սոլեյմանիի հետ) թևավոր հրթիռը և Իրանի արտադրած անօդաչուները:

«Ղասեմ Սոլեյմանի» մարտավարական հրթիռի հեռահարությունը հասնում է 1400 կիլոմետրի, ծովային նպատակերով նախագծված «Աբու Մահադի» թևավոր հրթիռի գործողության շառավիղը 1000 կմ է:

Դիտվել է 13254անգամ
Վերջին լուրեր